Քիչ առաջ մի ուշագրավ դեպք տեղի ունեցավ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում կիսվել էր Minasyan Arsen օգտատիրոջ գրառմամաբ եւ կիսց գրել. «Մի քաղաքացու տեսակետ», իսկ այնուհետ ջնջել այդ գրառումը: Նշենք, որ Minasyan Arsen օգտատերը շնորհակալություն էր հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանից այն բանի համար, թե ինչպես են Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում Լոնդանից վերադարձող իր տղային պատշաճ վերաբերմունք ցույց տվել: Այնուհետ, օգտատերը քննադատել է իշխանության ընդդիմախոսներին, որ Նիկոլ Փաշինյանի ջանքերը չեն գնահատում: «Այն բոլոր զառանցանքները, այն աղբն ու կեղտը, որ թափում են մեր նոր ղեկավարության հասցեին, թե իբր ոչ մի բանի ընդունակ չեն իմ քայլականները, հանձինս վարչապետի և առողջապահության նախարարի, ամենայն պատասխանատվությամբ ասում և պնդում եմ, բոլորը սին են և չափազանցված, ես դա այսօր իմ աչքով տեսա և համոզվեցի, այո համոզվեցի, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պես ղեկավար ունենալն ուղղակի հպարտություն է, քանսզի ապրելով մի փոքրիկ երկրում, քեզ զգում ես որպես արժանապատիվ քաղաքացի, որպես մարդ, որպես գերագույն արժեք քո երկրի համար, քո վաղվա օրվա հանդեպ…»,- ասված է գրառման մեջ, որը ներկայացնում ենք առանց խմբագրման:
Նիկոլ Փաշինյանի մոտ այս գրառումը լայքել էր մոտ չորս հազար հոգի եւ օգտատերերի աչքից չէր վրիպել, որ Նիկոլ Փաշինյանն այն մոտ 40 անց ջնջել է:
Irakanum.am-ն ուսումնասիրելով Minasyan Arsen օգտաէջը պարզեց, որ այն ենթադրյալ ֆեյք է եւ որեւէ իրականն լուսանկար չկա: Լրացված չէ նաեւ անհրաժեշտ տեղեկությունների տողերը, որոնք օգտատիրոջ մասին առաջնային տեղեկություններ են տալիս: Էջը, սակայն, բացված է 2016-ին, ընկերների ցանկում հիմնականում իշխանության ներկայացուցիչներ են կամ փոխկապակցված անձիք: Օգտատերն ընդդիմադիրների մասին հիմնականում վարկաբեկող գրառումներ է կատարում: