00:00:00

Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

22:33, 15 մարտ 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Այս մասին հայտնում նախագահի մամուլի ծառայությունից: Խորհրդակցության ժամանակ վերլուծվել է համաճարակային իրավիճակը հանրապետությունում եւ վարակի դեմ պայքարի ուղղությամբ անցկացվող միջոցառումները: Երկրի ղեկավարը մեկ անգամ եւս ընդգծել է բոլոր կանխարգելիչ միջոցների ձեռնարկման եւ քաղաքացիների տեղեկացվածության բարձրացման անհրաժեշտությունը՝ որպես կորոնավիրուսի տարածումը կանխարգելող նշանակալի գործոն: Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտոնատար այլ անձինք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր