00:00:00

Մինչեւ մարտի 23-ը կփակվի նաեւ Megamall Armenia-ն, Yerevan City-ն չի դադարեցնի իր գործունեությունը

16:45, 15 մարտ 2020

Մինչեւ մարտի 23-ը փակ կլինի նաեւ Megamall Armenia-ն։ Այս մասին հայտարարություն է տարածել ընկերությունը: «Megamall-ը կարևորելով ձեր առողջությունն հայտարարում է,որ մարտի 16-ից մինչ մարտի 23-ը Megamall Armenia-ն ժամանակավորապես փակ է լինելու: Սակայն Yerevan City-ն չի դադարեցնի իր գործունեությունը և ԲԱՑ ԿԼԻՆԻ 24 ԺԱՄ, հետևելով առողջապահության նախարարության կանոններին`առանց խուճապի, հանգիստ այցելե՛ք սուպերմարկետ և կատարե՛ք այս օրերին ձեզ անհրաժեշտ առևտուրը․ Yerevan City-ն միշտ ձեր կողքին է։ Եղե՛ք առողջ և հետևե՜ք անձնական հիգիենայի կանոններին»։ Նշենք, որ մինչեւ մարտի 23-ը փակ կլինեն նաեւ Երեւան մոլ հիպերմարկետն ու Դալմա Գարդեն Մոլը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր