00:00:00

Իշխանությունները քննարկում են երկրում արտակարգ դրություն մտցնելու հարցը

15:39, 15 մարտ 2020

ArmDaily.am-ի տեղեկություններով իշխանական վերնախավում այս պահին քննարկում են երկրում արտակարգ դրություն մտցնելու հարցը: Վերջին օրերին կորոնավիրուսի վարակվածության դեպքերի ավելացմամբ պայմանավորված բազմաթիվ անձինք կոչ են արել իշխանություններին արտակարգ դրություն հայտարարել՝ իրավական կարգավորումներին համապատասխան: Նշենք, որ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ օրենքի 7-րդ հոդվածով առնվազն մի քանի միջոցառումներ են սահմանվում, մասնավորապես. - ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման, ներառյալ՝ ծառայությունների մատուցման, ապրանքների և ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումներ, - սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգի սահմանում, - հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակում կամ արգելում, - զանգվածային լրատվության միջոցներով առանձին հրապարակումների, հաղորդումների արգելում, - որոշակի տարածքներ մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի սահմանում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր