00:00:00

«Ընտրողներին մեկ-մեկ ենք ներս թողնում». Մուկուչյանը՝ կորոնավիրուսին զուգահեռ գյուղերում անցկացվող ընտրությունների մասին

13:56, 15 մարտ 2020

Հայաստանում նոր կորոնվիրոսի տարածմանը զուգահեռ պարզվում է, որ այսօր Հայաստանի հինգ գյուղական համայնքերում գյուղապետի ընտրություններ են նշանակված: Խոսքը, մասնավորապես, Շիրակի մարզի Տուֆաշեն, Նահապետավան, Գեղանիստ, Արագածոտնի մարզի Ագարակ եւ Լոռու մարզի Չկալով համայնքների մասին է: Հիշեցնենք, որ երեկ ԿԸՀ-ն հայտարարություն էր տարածել, որ կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու, առողջապահության համակարգի արդյունավետությանը նպաստելու և վարակը հաղթահարելու անհրաժեշտությամբ պայմանավորված Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2020 թվականի մարտի 15-ից տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների և տեխնիկական սարքավորումներն սպասարկող մասնագետների նախապես հայտարարված դասընթացների օրերը տեղափոխվում են: Դասընթացների անցկացման նոր օրերի վերաբերյալ կլինի լրացուցիչ հայտարարություն և տեղեկացում: Irakanum.am-ը Կենտրոկանակն ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրրքվեց՝ արդյո՞ք վտանգավոր չէ այս շրջամում ընտրական գործընթաց կազմակերպել, երբ հանրապետությունում կա կորոնավիրուսով վարակված 20 քաղաքացի: «Ընտրությունը նշանկաված է օրենքով եւ այն կանգնեցնելու որեւէ լիազորություն ԿԸՀ-ն չունի: Հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկվել են, երեք համայնքում մեկ թեկնածու է: Տարածքային հանձնաժողովի անդամներնն այնտեղ են, կազմակերպված է այնպես, որ ընտրողները մեկ-մեկ կամ առավելագույնը երկու հոգով մտնեն տեղամաս, քվեարկեն դուրս գան: Նաեւ աղտահանիչ միջոցներ են կիրառվում»,- ասաց նա Նշենք, որ ապրիլի հինգին նախատեսվում է սհամանդրական փոփոխությունների հանրաքվե անցկացնել: Իշխանությունները հանրային միջոցառումների չմասնակցելու կոչերին զուգահեռ դեռ չեն հայտարարում, թե արդյո՞ք այս մեշամասշտաբ միջոցառումը տեղի է ունենալու, թե ոչ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր