00:00:00

«Բա պինցետով հանի ու օղիով ախտահանի». Էդուարդ Շարմազանով

13:29, 15 մարտ 2020

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բա պինցետով հանի ու օղիով ախտահանի, դա էլ հո օտարերկրյա գործակալ չէ.... Ազգային ժողովի նախագահն, ի տարբերություն վարչապետի, ադեկվատ է գնահատում իրավիճակը։ Մարդը հայտարարել է, թե կորոնավիրուսը կատակ չէ և դադարեցրեք հավաքներն ու հանրային միջոցառումները։
Բայց հարգելի պարոն Միրզոյան ջան, ախր դա ժողովրդին ասելու փոխարեն՝ զանգեիր ուղիղ կապով ասեիր քո վարչապետին, ով վերջին շաբաթվա ընթացքում բացեց դպրոցներն ու բուհերը, և ինքն անձամբ կազմակերպում էր հանրային միջոցառումներ ու հավաքներ։ Այս ուղերձի հասցեատերը նախ և առաջ Փաշինյանն է, ով ասում է, թե պինցետով հատ-հատ կհանի կորոնավիրուսն ու տնական օղիով կախտահանի։ Բա թող հայտնաբերի ու ախտահանի, դա էլ հո օտարերկրյա գործակալ չէ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր