00:00:00

Բազմամարդ պատարագ Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

13:16, 15 մարտ 2020

Մինչ Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովը քննարկում է պետական հաստատությունների աշխատողների աշխատանքը հեռահար եղանակով կազմակերպելու հարցը, եկեղեցիներում բազմամարդ պատարագ է մատուցվում։ Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում այսօր՝ Մեծ պահքի չորրորդ կիրակի օրը, որը կոչվում է «Տնտեսի կիրակի», մատուցվեց պատարագ։ Հազվադեպ կարելի էր հանդիպել քաղաքացիների, որոնք դիմակ էին կրում։ Հավատացյալները մոտենում և հոգևորականից օրհնություն էին խնդրում։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ կոչ էր արել զերծ մնալ կրոնական ծեսերից։ «Կոչ եմ անում մեր քաղաքացիներին և բոլոր կրոնական կազմակերպություններին զերծ մնալ զանգվածային ծեսերից՝ չեղարկելով դրանք մինչև համաճարակի վտանգի իսպառ վերացումը։ Մարդկանց առողջությունը վեր է ամեն ինչից»,- հայտարարել էր նախարարը։ Հայաստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը 20 է։ Այդ դեպքերից 19-ը հայտնաբերվել է վերջին մեկ շաբաթվա ընթացքում։ Կրթական հաստատությունները չեն գործելու մինչև մարտի 23-ը։ Այսօրվանից ժամանակավոր փակվելու մասին հայտարարություններ տարածեցին Երևանի խոշոր առևտրի կենտրոնները։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր