00:00:00

Ինչպես պետք է ինքնամեկուսանալ

23:16, 14 մարտ 2020

Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները, կախված ժամանման երկրից/երկրներից պետք է ենթարկվեն 14-օրյա ինքնամեկուսացման, եթե որոշում չի կայացվել գտնվել հատուկ կարանտինի վայրում: Հետևե՛ք հետևյալ ցուցումներին` ✅Մնացե՛ք տանը ✅Մեկուսացվե՛ք տան մյուս անդամներից ✅Զանգահարե՛ք բժշկին՝ նախքան նրան այցելելը ✅Կրե՛ք բժշկական դիմակ՝ եթե ցուցված է ✅Փակե՛ք բերանը և քիթը՝ փռշտալիս և հազալիս ✅Հաճախակի լվացե՛ք ձեռքերը ✅Առանձնացրե՛ք տնային պարագաները ✅Հյուրեր մի՛ ընդունեք ✅Լվացքի համար ապահովեք ջրի հնարավորինս բարձր ջերմաստիճան ✅Հերմետիկ փակեք աղբամանը ✅Հետևե՛ք ախտանշանների զարգացմանը   Եթե 14 օր մեկուսացման ընթացքում նկատվում է ախտանշանների զարգացում/ վատթարացում կամ նոր ախտանշաններ, ապա զանգահարեք 060838300 հեռախոսահամարին:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր