00:00:00

Կորոնավիրուսի վարակը կատակ չէ․ Արարատ Միրզոյան

21:42, 14 մարտ 2020

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Սիրելի հայրենակիցներ, Հանուն ձեր և ձեր սիրելիների առողջության, պարզապես դադարեցրեք կազմակերպել բազմամարդ հավաքներ, հրավիրել և մասնակցել այդպիսի միջոցառումների, այցելել բազմամարդ վայրեր։ Կորոնավիրուսի վարակը կատակ չէ, դրա տարածումը զսպելուն ուղղված միջոցները և առաջարկվող կանոնները կատակ չեն։
Կառավարության ձեռնարկած և ձեռնարկելիք միջոցները չեն կարող անհրաժեշտ արդյունքը տալ, եթե դուք անհրաժեշտ լրջությամբ չվերաբերեք իրավիճակին, ճիշտ չգնահատեք ձեր անհատական պատասխանատվության ամբողջ ծավալը և հնարավոր հետևանքները ինչպես երրորդ անձանց, այնպես էլ անմիջականորեն ձեր և ձեր սիրելիների համար, չպահպանեք պարզ կանոնները։ Խոհեմություն և առողջություն բոլորին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր