00:00:00

Մի շարք ավիաընկերություններ չեղարկել են չվերթները դեպի Երևան

21:30, 14 մարտ 2020

«Զվարթնոց» օդանավակայանը նորմալ հունով աշխատում է, բայց կան որոշակի չեղարկված չվերթներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Զվարթնոց» օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը: «Որոշ ավիաընկերություններ նկատառումներից ելնելով չեղարկել են կամ նախատեսում են չեղարկել որոշ չվերթեր։ Մասնավորապես Արմենիա ավիաընկերությունը չեղարկել է Երևան-Լիոն-Երևան և Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղիներով չվերթերը, իսկ Ryanair ավիաընկերությունը՝ Միլան և Հռոմ չվերթերը։ Qatar Airways, Fly Dubai, Belavia, Pegas Fly ավիաընկերությունները չվացուցակում իրականացրել են ճշգրտումներ, չեղարկելու են որոշ չվերթեր»,-մանրամասնեց նա: Սաթենիկ Հովհաննիսյանն ասաց, որ այս պահին  ցուցանիշ ներկայացնել չի կարող, բայց բնական է, որ ուղևորահոսքի նվազում կլինի: Նա նաև հիշեցրեց, որ օդանավակայանում այս օրերին հատուկ հսկողություն է իրականացվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր