00:00:00

Բավրայից Գյումրի տեղափոխված անձինք թեստավորվել են. պատասխանը բացասական է

20:38, 14 մարտ 2020

Բավրայի սահմանային անցակետը հատելիս «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց» տեղափոխված քաղաքացիները թեստավորվել են: Նրանց մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել, հայտնում է Ցայգը: Նրանցից կատարվել են համապատասխան նմուշառումներ, որոնք ուղարկվել էին Երեւան: Հիշեցնենք, որ նրանք հիվանդանոց էին տեղափոխվել նախօրեին: Երկու անձինք Ուկրաինայի քաղաքացիներ են: Նրանց Բավրայում կատարել են ջերմաչափում, երկուսն էլ 37 աստիճանից բարձր ջերմություն են ունեցել: Մեկուսացվածների վիճակն այսօր ավելի լավ է: «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի» հարեւանությամբ գտնվող Տուբերկուլյոզային նախկին բաժանմունքն է տրամադրվել՝ որպես մեկուսարան ծառայեցնելու համար: Հատուկ բժշկական անձնակազմ է աշխատում մեկուսացվածների հետ՝ համապատասխան զգեստավորմամբ: Շիրակի մարզում մարզպետ Տիգրան Պետրոսյանի հանձնարարությամբ՝ ախտահանիչ միջոցառումներ են իրականցվել մարզի ներմարզային համայնքային կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների երթուղիներում, շահագործվող տրանսպորտային միջոցներում։ Գործընթացը լինելու է շարունակական: Յուրաքանչյուր օրվա ավարտին իրականացվելու են ախտահանիչ գործողությունններ Շիրակի մարզպետարանի տրանսպորտի բաժնի վերահսկողության ներքո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր