00:00:00

«Ժառանգությունը» կոչ է անում ՀՀ իշխանությանը  հանրապետությունում հայտարարել արտակարգ դրություն

20:12, 14 մարտ 2020

Համավարակի արտակարգ իրավիճակում միայն պետության արտակարգ քայլերը կբերեն հաջողության Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը «Ժառանգություն» կուսակցությունը, ելնելով թագավարակի (COVID-19) համաճարակի տարածման առկա վտանգավոր նախադեպերից և դրանցով պայմանավորված իրավիճակից, կոչ է անում ՀՀ իշխանությանը  հանրապետությունում արագ հայտարարել արտակարգ դրություն՝ դրանից բխող բոլոր քայերով:  Մենք հայրենակիցներ ունենք նաև սփյուռքում, որոնք արդեն սկսել են դիմել հայրենիքին իրենց հնարավորինս պաշտպանված ապաստան տալու խնդրանքով, պետք է պետականորեն պատրաստ լինենք այս մարտահրավերին՝ օգտագործելով համավարակի դեմ պայքարի հաջողված միջազգային փորձը:  Համավարակի արտակարգ իրավիճակում միայն արտակարգ քայլերը կբերեն կազմակերպված հաջողության, մեր քաղաքացիները պետական համակարգային հոգածության կարիք ունեն: «Ժառանգություն» կուսակցության վարչություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր