00:00:00

Պարոնյան թատրոնում նշել են Վանիկ Մկրտչյանի 70-ամյակը

00:02, 15 մարտ 2020 Մշակույթ

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում երեկ մեծ շուքով նշվեց թատրոնի դերասան, ՀՀ Վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանի 70-ամյակը:  2 գործողությամբ «Վերջին կանգառ» կատակերգությունը նվիրված էր անվանի դերասանին: Մինչ ներկայացման մեկնարկը Պարոնյան թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը բեմից ողջունեց բոլոր հյուրերին, շնորհավորեց դերասանին եւ տեղեկացրեց, որ հավաքվել են շատ լավ ու հրաշալի առիթով: Հանդիսատեսը մեծ ոգևորությամբ ընդունեց դերասանի մասնակցությամբ ներկայացումը, որից հետո բեմից հոբելյարին շնորհավորեցին Սունդուկյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանն ու Համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը: Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու նաեւ Վանիկ Մկրտչյանի մասին պատմող փոքրիկ ֆիլմ-հարցազրույց: Դե իսկ վերջում, հավաքվածները միասին կտրեցին տոնական տորթը:   Հ.Պարոնյանի անվան թատրոն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր