00:00:00

Հայտարարել արտակարգ դրություն․ կոչ իշխանություններին

18:29, 14 մարտ 2020

Քաղաքական մի շարք ուժեր եւ գործիչներ հայտարարություն են տարածել, որում ասվում է․ «ՀՀ գործող իշխանությունից պահանջում ենք սթափ և համարժեք կերպով գնահատել կորոնավիրուսի համաճարակի տարածման վտանգը։ Ըստ այդմ՝ կոչ ենք անում ժամ առաջ ՀՀ ամբողջ տարածքում հայտարարել արտակարգ դրություն և ձեռնարկել համաճարակի տարածումը հնարավորինս կանխելու ու դրա հետևանքները չեզոքացնելու համար անհրաժեշտ միջոցառումներ։ Ժողովրդավարական Հայրենիք կուսակցություն Հայաստանի Եվրոպական կուսակցություն Պահպանողական կուսակցություն Սասնա Ծռեր համահայկական շարժում Սեպուհական շարժում ռազմահայրենասիրական կազմակերպություն Արա Պապյան Ալբերտ Բաղդասարյան Արկադի Վարդանյան Արմենակ Կյուրեղյան Եղիշե Պետրոսյան»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր