00:00:00

Կորոնավիրուսով վարակված էջմիածնեցի կնոջը տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք․ ԱՆ-ից վստահեցնում են, որ վիճակը ծանր չէ

18:18, 14 մարտ 2020

Կորոնավիրուսով վարակված էջմիածնեցի կնոջը երեկ տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Այս մասին փոխանցում են Factor.am-ի  աղբյուրները: Factor.am-ը փորձեց այս կապակցությամբ պաշտոնական տեղեկատվություն ստանալ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանից, որը մեզ հետ զրույցում ասաց, որ չնայած էջմիածնեցի կնոջ մոտ առկա է թոքաբորբ, այնուամենայնիվ, նրա վիճակը ծանր չի գնահատվում, իսկ թե որ բաժանմունքում է գտնվում կինը՝ ինքը տեղյակ չէ: ԱՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանն էլ տեղեկացրեց, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կա կորոնավիրուսով վարակված մեկ հիվանդ, որն ունի թոքաբորբ։ Հստակեցնող հարցին՝ նա ինտենսիվ թերապիայի բաժանմունքո՞ւմ է, ԱՆ ներկայացուցիչը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց: «Մենք չունենք ծանր հիվանդ, ունենք հիվանդ, որը թոքաբորբ ունի։ Հիմա՝ թե որ բաժանմունքում է, էականը ո՞րն է»,- ասաց նա։ Աղբյուր՝ factor.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր