00:00:00

Վերնիսաժում դիմակներ են վաճառվում. «հայկական, ավանդական», նռան պատկերով

15:24, 14 մարտ 2020

Նոր կորոնավիրուսի՝ COVOD-19-ի անկանխատեսելի ընթացքով այս տարածումը մարդկանց շրջանում ոչ միայն խուճապ է առաջացնում, այլեւ երեւակայության թռիչքի առիթ դառնում, մղում ստեղծագործելու, հումորների ու կատակների, գրում է Armtimes.com-ը։ Երեւանի Վերնիսաժի զանազան ու զարմանազան ապրանքատեսակների ու արվեստի հասնող գործերի շարքում հայտնվել է եւս մեկը՝ վերջին օրերին խիստ արդիական ու պահանջարկ ունեցող: Տաղավարներից մեկում սկսել են նաեւ դիմակ վաճառել՝ հայկական կամ որպես հայկական ներկայացվող զարդանախշերով: Վաճառողն ինքն էլ կրում է այն: Վերնիսաժի այցելուն նախ նրա մեծ ու կարմիր նռան նկարով դիմակն է նկատում, հետո պարզում, որ դրանից նաեւ վաճառքում կա: Մի քիչ տարակուսած հարցին, թե՝բայց դա վարակից չի պաշտպանի, վաճառող Թորոսը դիմակի տակից մոտավորապես այսպիսի արձագանք է տալիս՝ է, հա, ում պարզ չէ: Հաստատում է, որ դիմակն այդտեղ է հայտնվել, որովհետեւ վերջին շրջանում նորաձեւ է, իսկ ինքն էլ այն կրում է գովազդելու նպատակով: Վտահեցրեց, որ կարպետի կտոր հիշեցնող նախշավոր այդ դիմակը գնորդ ունենում է: Արժե հազար դրամ: Ի դեպ, վերջին շրջանում դեղատներում դիմակների խիստ սղության պայմաններում շատերն են սկսել տնայնագործ դիմակներ պատրաստել ու առաջարկել կորոնավիրուսից տագնապած քաղաքացիներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր