00:00:00

Ավշարի համայնքապետը դատի է տվել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին

13:38, 14 մարտ 2020

Արարատի մարզի Ավշար համայնքի ղեկավար՝ Սուրիկ Գրիգորյանը դատի է տվել մարզպետ Գարիկ Սարգսյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից, գրում է Armtimes.com-ը։ Գրիգորյանը պահանջում է զրպարտության միջոցով պատիվն ու արժանապատվությունը արատավորող արտահայտությունները հերքել եւ հասցված վնասը փոխհատուցել: Հայցը ներկայացվել է մարտի 10-ին եւ մակագրվել Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանին: Հայցի պատճառի մասին ավելի վաղ Գրիգորյանի ներկայացուցիչ Սամվել Սիմոնյանը խոսել էր լրատվամիջոցների հետ՝ նշելով, որ մարզպետը հայտարարել է, թե Ավշար համայնքում տեղի են ունեցել կամայականություններ: Նա մեջբերել էր Սարգսյանի խոսքը, որն իրենք զրպարտություն են համարել. «Ունենք համայնքի ղեկավար, որի նկատմամբ քրեական գործ կար հարուցված, այս պահին արդեն դատական գործընթաց է սկսվելու՝ պետական գույքը համայնքային դարձնելու, ապա անօրինական սեփականցնելու հետ կապված։ Քրգործի շրջանակում համայնքի ղեկավարն ընդունել է մեղքը: Այժմ Ավշարի ղեկավարը փոխհատուցում է պետությանը պատճառված վնասը»։ Փաստաբանի խոսքով՝ այդ քրեական գործով վարույթը կարճվել է, եւ ուղղակիորեն արձանագրվել է՝ մեղքի ընդունում չի եղել համայնքապետ Սուրիկ Գրիգորյանի կողմից: Նշենք նաեւ, որ Ավշարի համայնքապետ Սուրիկ Գրիգորյանը՝ Արարատի նախկին մարզպետ՝ Արամայիս Գրիգորյանի եղբայրն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր