00:00:00

Հայտնի է, թե երբ կավարտվի կորոնավիրուսի տարածումը

17:29, 14 մարտ 2020 Առողջություն

Կորոնավիրուսի համավարակը կարող է ավարտվել մինչև հունիս, եթե երկրները խիստ միջոցներ ձեռնարկեն, բոլոր ուժերն ու ջանքերը կենտրոնացնել վարակի դեմ պայքարին ու գործեն Չինաստանի նման: Չինացի համաճարակաբանի տեսակետի մասին գրում է Reuters գործակալությունը: Չինաստանում համաճարակի հաղթահարման մասին հայտարարվել էր հենց այն պահին, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել էր համավարակի մասին: Չինաստանը բոլոր երկրներին հորդորում է խիստ գործողությունների անցնել: Հիշեցնենք, որ վարակի տարածումը կանխելու համար Չինաստանի կառավարությունն անմիջապես կարանտին էր հայտարարել կորոնավիրուսի օջախում՝ Հուբեյում: Ի դեպ, Չինաստանում կտրուկ նվազել է կորոնավիրուսի տարածումը: Երկրում գրանցվել է վարակի ընդամենը 11 նոր դեպք, մահացել է 13 մարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր