ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ` Աննա Հակոբյանի ինքնազգացողությունը լավ է, նրանք ջերմություն չունեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը:
«Թե’ Աննա Հակոբյանը, թե’ վարչապետը այսօր առավոտյան կորոնավիրուսի թեստ են հանձնել: Թեստի պատասխանները պարզ կլինեն երեկոյան: Աննա Հակոբյանի ինքնազգացողությունը լավ է, ջերմություն չունի, տրամադրությունը բարձր է, և բոլորին հորդորում է խուճապի չմատնվել, կատարել այն բոլոր հրահանգները, որ տալիս են պատկան մարմինները: Աննա Հակոբյանի ինքնազգացողությունը լավ է եղել վերջին մեկ շաբաթվա ընթացքում և դրանից առաջ էլ, երբ նա գտնվում էր ԱՄՆ-ում, հետո Բրազիլիայում ու Արգենտինայում: Այդ օրերին նա անընդհատ պահպանել է կորոնավիրուսի կանխարգելման բոլոր հնարավոր կանոնները»,- ասաց Հարությունյանը: