00:00:00

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էջմիածնում կորոնավիրուս տարածած կնոջը պատիժ է հասնում. ինչ է սահմանում օրենքը

12:16, 14 մարտ 2020

Հայաստանում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի մարտի 13-ի նիստում հանձնարարվել է նաեւ պատասխանատվության միջոցներ մշակել այն անձանց համար, որոնք կխախտեն ինքնամեկուսացման գործընթացը: Սաըստ էության, առաջացավ այն բանից հետո, երբ պարզվեց, որ կորոնավիրուսով վարակված Էջմիածնի բնակիչը խախտել է ինքնամեկուսացման ցուցումներր, գրում է ArmLur.am-ը։ Ե՛վ որքան էլ թերացումներ կան նաեւ պատկան մարմինների աշխատանքում և՛ չպետք է տեսնել միայն այդ կնոջ մեղավորությունը, սակայն նկատենք, որ նման կարգավորում արդեն առկա է: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 277-ը սահմանում է. Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը 1. Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: 2. Նույն արարքը, որն անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը կամ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=nrKkhvKbyes

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր