00:00:00

Աշտարակ-Արուճ ավտոճանապարհին բախվել են երկու ավտոմեքենա. տուժածները հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ

11:03, 14 մարտ 2020 Պատահարներ

Մարտի 14-ին, ժամը 07:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղից դեպի Արուճ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, մեքենաներից մեկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Արուճ ավտոճանապարհի 27-րդ կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ՝ Ժորա Ա., ծնված 1984 թ.) և «BMW» (վարորդ՝ Նարեկ Ա., ծնված 1996 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր՝ Անդրանիկ Ա.-ին (ծնված 1973 թ.) մոտեցրել են շտապօգնության մեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր