00:00:00

Փրկարարները ծառերը հեռացրել են ավտոճանապարհից

10:51, 14 մարտ 2020 Պատահարներ

Մարտի 13-ին, ժամը 02:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի մոտ 20-րդ կմ-ին՝ Պուշկինի լեռնանցքում, ծառն ընկել և երկկողմանի փակել է ավտոճանապարը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոճանապարհի երթևեկելի հատվածում կտրված և ընկած է 4 ծառ (2 բոխի և 2 սոճի) ։ Փրկարարները ծառերը հեռացրել են ավտոճանապարհից՝ դարձնելով այն երկկողմանի երթևեկելի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր