00:00:00

Կորոնավիրուսը փրկում է. Գեւորգ Պետրոսյան

10:29, 14 մարտ 2020

Կորոնավիրուսը փրկում է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Դե, ինչպես ասում են՝ «չկա չարիք՝ առանց բարիքի»: Տնտեսական հեղափոխության ու մարդկանց կյանքը բարելավելու՝ դեռեւս չիրականացված խոստումը դարձյալ մի քանի ամիս հեռու տշելու առիթն այս անգամ կորոնավիրուսն է: Կառավարությունը յոթ երգ է երգում, յոթն էլ հայտնի վիրուսի մասին: Դե իսկ ժողովուրդը դեռ համբերատար սպասում է: Հա, չմոռանանք, որ կորոնավիրուսի տարածման մեղավորը ոչ այլ ոք է, քան հենց ինքը՝ քաղաքացին: Հերիք չի, որ նա իր գլխից չի հանում աղքատությունն ու շարունակում է սոված ապրել, մի բան էլ՝ օրը մի քանի անգամ չի չափում իր ջերմաստիճանը եւ չի ինքնամեկուսացվում: Արա, բայց ինչ ամոթ ա»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր