00:00:00

«Վանաձորից թեստավորում անցնող բոլոր քաղաքացիների մոտ հերքվեցին վարակի կասկածները»

23:34, 13 մարտ 2020

«Վանաձորից թեստավորում անցնող բոլոր քաղաքացիների մոտ հերքվեցին վարակի կասկածները։ Հիմա առավել, քան երբևէ, պիտի զգոն լինենք», Ֆեյսբուքի իր էջում գրել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն էլ տեղեկացրել է․
«Հարգելի լոռեցիներ, ուրախությամբ պետք է տեղեկացնեմ, որ ողջ օրվա սպասումների արդյունքը Լոռու մասով, դրական է: Ինչպես գիտեք, առավոտյան Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց էր տեղափոխվել 5 անձ, որոնցից թեստեր էին վերցվել: Քիչ առաջ ստացվել են թեստերի պատասխանները. բոլոր 5-ի թեստերի պատասխանն էլ բացասական է: Այդ թվում նաև Գլորիայի իտալացի աշխատակցինը»,- գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր