00:00:00

Մեկ միլիոն բնակչություն ունեցող քաղաքի քաղաքապետը ինքնամեկուսացվել է և հրաժարվում է աշխատավայրից կատարել իր պարտականությունները. Դավիթ Խաժակյան

23:20, 13 մարտ 2020

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառել է, որ առաջիկայում հանդես կգա ուղիղ եթերով և կխոսի հակահամաճարակային մի քանի միջոցառման մասին, որոնք պետք է իրականացնի քաղաքային իշխանությունը: Ներկայացնում ենք Խաժակյանի գրառումը. «Հարգելի գործընկերներ, առաջիկայում հանդես եմ գալու ուղիղ եթերով՝ ներկայացնելու հակահամաճարակային մի քանի միջոցառում, որոնք անհրաժեշտ է իրականացնել քաղաքային իշխանության կողմից։ Մինչ այդ խնդրում եմ քաղաքապետին ազդանշաններ հաղորդել մեզ և հանրությանը, առ այն, որ նա պատրաստակամ է վերադառնալ արձակուրդից և կատարել քաղաքապետի իր պարտականությունները, որպեսզի կարողանանք համակարգված աշխատանք տանել։ Երեկ Էջմիածնի քաղաքապետը ուղիղ եթերով, իր կաբինետից դիմեց քաղաքի բնակիչներին, ինչը գովելի և անհրաժեշտ քայլ էր։ Իսկ այժմ խոսակցություններ են գնում, որ մեկ միլիոն բնակչություն ունեցող քաղաքի քաղաքապետը ինքնամեկուսացվել է և հրաժարվում է աշխատավայրից կատարել իր պարտականությունները։ Սա կարող է կառավարման ճգնաժամ առաջացնել, ուստի ավագանին պետք է իմանա իր անելիքները»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր