00:00:00

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հետաձգել է առաջիկա միջոցառումները

22:43, 13 մարտ 2020

Կորոնավիրուսի տարածման հետևանքով Կամերային երաժշտության ազգային կենտրոնը տեղափոխել է մինչ մարտի 23-ը տեղի ունեցող միջոցառումները:

Այս մասին գրված է կենտրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
«Մեզ համար հանրային առողջությունը գլխավոր նախապայման է: Ստեղծված իրավիճակում խրախուսում ենք խուսափել հասարակական միջոցառումներից: Հետևե՛ք մեր էջին նորությունների մասին տեղեկանալու համար և կարևորագույնը՝ հետևե՛ք ձեր առողջությանը: Կհանդիպենք շուտով»,-նշված է գրառման մեջ:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր