00:00:00

Ուկրաինայի երկու քաղաքացիների 37.2 աստիճան ջերմությամբ մեկուսացվել են Գյումրիում

22:26, 13 մարտ 2020

Ինչ վիճակում են Բավրայի անցակետից 37.2 աստիճան ջերմումյամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց են մեկուսացրել երկու քաղաքացու: Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը: «Առայժմ ոչ մի բան ախտորոշված չէ, կորոնվիրուս չի հաստատվել, ջերմությամբ տեղափոխվել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում եւ մեկուսացված են»,- ասաց նա: Հիվանդանոցի տնօրենի փոխանցմամբ՝ իրականացվեկ է կորոնվիրուսի թեստավորում: Այժմ սպասում են՝ պատասխանին, որպեսզի պարզ լինի՝ այդ քաղաքացիները կորոնավիրուսով վարակված են, թե՝ ոչ: Աստղիկ Բեյբությանի խոսքով՝ նրանք Ուկրաինայի քաղաքացիներ են, եկել են Վրաստանից: Բավրայի անցակետից նրանց շտապօգնության մեքենայով տեղափոխել են մի անգամից հիվանդանոց: Նշենք, որ վաղվանից տասը օրով Հայաստանը Վրաստանի հետ փակում է բոլոր սահմանները՝ քաղաքացիների համար: Նույն ռեժիմը գործում է նաեւ Իրանի դեպքում: Այս պահի դրությամբ՝ պաշտոնական տվյալներով, Հայաստանում կա կորոնվիրուսով վարակված ութ քաղաքացի, իսկ եւս 80-ը մեկուսացված է: Հիվանդության առաջին դեպքը Հայաստանում գրանցվել է մարտի մեկին: Երկրում ուսումնական հաստատությունները չեն գործում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր