00:00:00

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է

21:22, 13 մարտ 2020

ՀՀ ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է. Մինչև մարտի 23-ը Հայաստանի պետական ուսումնական հաստատություններում` մանկապարտեզներում, նախակրթարաններում, դպրոցներում, մարզադպրոցներում, արվեստի դպրոցներում, արտաուսումնական հաստատություններում, քոլեջներում, ուսումնարաններում և բուհերում դասերը դադարեցվում են: Այս ընթացքում նշված հաստատությունների աշխատակիցների վարձատրությունը կպահպանվի։
Ուսումնական ծրագրի բաց թողնված հատվածը կլրացվի հավելյալ պարապմունքների միջոցով, իսկ քննությունները կկազմակերպվեն ավելի ուշ։ Նախարարությունը խրախուսում է նշված օրերին ուսումնական գործընթացը հեռավար եղանակով` (օնլայն) կազմակերպելու ջանքերը և առաջիկայում նախատեսում է հանդես գալ նման նախաձեռնությամբ։ Վերը նշված սահմանափակումը վերաբերում է նաև Հայաստանում գործող միջազգային, ինչպես նաև ոչ պետական ուսումնական հաստատություններին: Միաժամանակ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գրությամբ դիմել է մարզական ֆեդերացիաներին` մինչև մարտի 23-ը զերծ մնալ Հայաստանի տարածքում մարզական, պատանեկան և երիտասարդական միջոցառումներ (առաջնություններ, միջազգային մրցաշարեր և այլն) անցկացնելուց: Այս պահի դրությամբ մշակութային հաստատությունները փակելու որոշում չկա: Նախարարությունը հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ մարդաշատ վայրեր ու միջոցառումներ այցելելուց: Նախարարությունը կոչ է անում բոլոր կրթական, մշակութային և մարզական կազմակերպություններին ինքնակազմակերպվել, մշակել գործուն և հնարավորինս արդյունավետ մեխանիզմներ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար։ Վերը նշված ժամկետների հնարավոր փոփոխությունների մասին կտեղեկացվի լրացուցիչ: Հորդորում ենք առաջնորդվել բացառապես պաշտոնական տեղեկատվությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր