00:00:00

Խոշոր ավտովթար Երևանում. Մալաթիայի թաղապետարանի դիմաց բախվել են Mercedes-ն ու Opel-ը, վերջինս կողաշրջվել է. կա 7 վիրավոր

21:12, 13 մարտ 2020 Պատահարներ

Այսօր՝ մարտի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի հարևանությամբ, բախվել են Mercedes E350 մակնիշի 36 NT 601 համարանիշի և Opel մակնիշի 35 VD 285 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը:
Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության մի քանի բրիգադների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները: Վերջիններս այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել Opel-ի գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում են, որ բախման հետևանքով Opel-ը կողաշրջվել է և քաղաքացիներն են այն դարձի բերել, որպեսզի կարողանան վիրավորներին դուրս բերել ավտոմեքենայից: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր