«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրինությունը նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով որոշում է կայացրել դադարեցնել Փարիզի և Բեյրութի մասնաճյուղերի դասընթացները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Թումո»-ի հաղորդակցման, միջոցառումների և հանրության հետ կապերի բաժնի ղեկավար Զարուհի Բուդաղյանը:
« «Թումո»-ի տնօրինությունը որոշել է փակել Փարիզի և Բեյրութի մասնաճյուղերը առողջապահական նկատառումներից ելնելով: Ներկայումս Փարիզի մասնաճյուղում կա ավելի քան 1000 ուսանող, իսկ Բեյրութում՝ մոտ 300»,- նշեց Բուդաղյանը: