00:00:00

Շիրակի մարզում 2 անձի մոտ կորոնավիրու՞ս

20:10, 13 մարտ 2020

Շիրակի մարզում երկու անձի մոտ կորոնավիրուս է կասկածվել: Ըստ «Ցայգ» ՀԸ «Այսօր» լրատվականին հասած տեղեկությունների, նրանց հայտնաբերել են Բավրայի անցակետում: Նրանք Վրաստանից Հայաստան են եկել: Երկու շտապբուժօգնության մեքենա է մոտեցել անցակետին՝ վերջիններիս հիվանդանոց տեղափոխելու նպատակով: Պարզաբանում ստանալ Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոցից չի հաջողվել, քանի որ տնօրենը հեռախոսազանգերին չի պատասխանել: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի փոխանցմամբ կորոնավիրուսի կասկածով դեպք Շիրակի մարզում չի արձանագրվել: Իսկ այն հարցին, որ երկու հոգի Բավրայի անցակետից տեղափոխվել են Գյումրու Ինֆկցիոն հիվանդանոց, վերջինս չբացառեց՝ պարզաբանելով, որ այս իրավիճակում դա բնական է: Բավրայի անցկետում ցանկացած քաղաքացու մոտ բարձր ջերմության առկայության դեպքում անմիջապես տեղափոխում են Ինֆեկցիոն հիվանդանոց, ինչից հետո էլ կատարվում են համապատասխան նմուշառումներ: Աղբյուր՝ «Ցայգ»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր