00:00:00

Նիկոլ Փաշինյանին դատի տված նախկին պաշտոնյան «Այո» է քարոզում, ասում է. «Տրամաբանական է»

20:03, 13 մարտ 2020

Կառավարությունում վերջերս պաշտոնանկ արված Տեսչական մարմինների աշխատանքները համակարգող գրասենյակի ղեկավար Հայկ Այվազյանը համալրել է Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի համակիրների շարքերը եւ լծվել է «Այո»-ի քարոզարշավին: Ուշագրավ է, որ Հայկ Այվազյանը «Այո» է քարոզում Նիկոլ Փաշինյանին դատի տալուն զուգահեռ: Irakanum.am-ը ՔՊ վարչության անդամին դատի տված Հայկ Այվազյանից հետաքրքրվեց, թե ինչու է մասնակցում մի գործընթացի, որի ջատագովը իրեն պաշտոնանկ արած քաղաքական թիմն է: «Մասնակցում եմ, որ «Այո»-ն հաղթի: Շատ տրամաբանական նպատակ է»,- ասաց նա: Ճիշտող հարցին՝ այսինքն այս քաղաքական թիմի անդամ է, Հայկ Այվազյանը պատասխանեց. «Բացարձակ, ոչ: Շատ մեծ մոլորություն կլինի, որ մտածենք, թե միայն իշխանությունն է ուզում Այո-ն հաղթի: Ոչ, թե իշխանությունն է ուզում, այլ ժողովուրդն է ուզում: Քարոզարշավն իշխանական օրակարգ չէ եւ չպետք է լինի»: Հիշեցնենք, որ ՀՀ Վարչական դատարան ներկայացված հայցապահանջով դատարանը պիտի վիճարկի Տեսչական մարմինների աշխատանքները համակարգող գրասենյակի ղեկավարին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին վարչապետի արձակած հրամանի իրավաչափությունը: Հայցում Հայկ Այվազյանը միանգամից երեք պահանջ է ներկայացրել կառավարության դեմ՝ նա ցանկանում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի հրամանը, վերականգնվել աշխատանքի, և, որ իրեն փոխհատուցեն ապօրինի հրամանի հետևանքով հարկադիր պարապուրդում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր