Հայկական «Atlantis EuropeanAirways» ավիաընկերության կողմից Հռոմի ժամանակով մարտի 15-ին, ժամը 18:30-ին Հռոմի Ֆիումիչինո (Fiumicino Airport) օդանավակայանից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան ներկայումս Իտալիայում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիների համար։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Իտալիայում Հայաստանի դեսպանությունը:
«Թռիչքի ընթացքում ուղևորներին կտրամադրվեն դիմակներ, կապահովվեն առողջապահական անվտանգության միջոցառումներ: Հայաստան վերադարձած մեր քաղաքացիները կգտնվեն 14-օրյա կարանտինում»,- նշված է հաղորդագրության մեջ: Իտալիայում Հայաստանի դեսպանությունը նաև հայտնել է, որ թռիչքի համար ՀՀ քաղաքացիների ցուցակագրման ընթացքում առաջնահերթությունը կտրվի հետևյալ սկզբունքով.