00:00:00

Բակո Սահակյանի մոտ քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքները

17:52, 13 մարտ 2020

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 13-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից կատարվող աշխատանքները: Նախագահը ներկաների ուշադրությունը հրավիրել է կանխարգելիչ միջոցառումների շարունակական անցկացման եւ հանրապետությունում համաճարակային իրավիճակի նկատմամբ մշտական վերահսկողության կարեւորության վրա: Երկրի ղեկավարն ընդգծել է նաեւ համապատասխան պետական մարմինների կողմից ընթացիկ իրավիճակի եւ վարակի մասին բնակչությանը պարբերաբար իրազեկելու անհրաժեշտությունը: Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտոնատար այլ անձինք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր