00:00:00

Ադրբեջանական կողմը գնդացրով կրակ է բացել Իջևանի մարտական դիրքերի ուղղությամբ

16:30, 13 մարտ 2020

Ժամը 12-12։30-ին Իջևանի ուղղությամբ հակառակորդը գնդացրով կրակ է վարել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ` խախտելով հրադարարի պահպանման ռեժիմը։ Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ տեղեկացնելով, որ կրակոցների հետևանքով որևէ վնաս չկա, տուժածներ՝ նույնպես։ Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությանը, թե հայկական զինուժը կրակ է բացել Ադրբեջանի Աբասբեյլի գյուղի ուղղությամբ, Շուշան Ստեփանյանն ասաց, որ դա իրականությանը չի համապատասխանում։ Նրա խոսքով՝ հակառակորդի կրակոցները լռել են հայկական կողմի պատասխան կրակոցներից հետո։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր