00:00:00

ՅՈՒՆԵՍԿՕ-ն համախմբում է կրթության ոլորտի պատասխանատուներին` կորոնավիրուսի բռնկմանը դիմակայելու համար

16:01, 13 մարտ 2020

Դպրոցների և համալսարանների փակման կտրուկ աճով պայմանավորված` կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ն կազմակերպել է գլոբալ տեսակոնֆերանս բարձրագույն կրթության ոլորտի պատասխանատուների համար: Համաժողովին մասնակցել են 73 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում` կրթության ոլորտը համակարգող 24 նախարար և 15 փոխնախարար: Հայաստանը ներկայացրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարարի տեղակալը քննարկմանը մասնակցել է տեսակապի միջոցով: Տեսակոնֆերանսի նպատակը արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման ակտիվացումը և ամբողջ աշխարհում ուսումնական գործընթացի խանգարումները նվազագույնի հասցնելու ռազմավարությունների մշակման վերաբերյալ տեղեկատվության փոխանակումն է: Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրապարակած տվյալների` ներկայիս ճգնաժամը վերաբերում է շուրջ 363 միլիոն սովորողի ամբողջ աշխարհում, այդ թվում՝ 57.8 միլիոն համալսարանականների, ինչպես նաև նախադպրոցական հաստատությունների և դպրոցների միլիոնավոր աշակերտների: Ասիայի, Եվրոպայի, Միջին Արևելքի և Հյուսիսային Ամերիկայի 15 երկրներում դպրոցները փակելու համապետական որոշում է կայացվել, իսկ 14 երկրներում իրականացրել են տեղայնացված փակումներ` ըստ տարածքների:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր