00:00:00

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 2 դեպք․ վարակված է ընդհանուր 8 մարդ

15:20, 13 մարտ 2020

Հայաստանում ունենք կորոնավիրուսի 2 նոր հաստատված դեպք: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Երկու դեպքերն էլ մեկուսացված անձանց շրջանակից են, որոնք մեկուսացվել էին Էջմիածնի հաստատված պացիենտի հետ շփում ունենալուց հետո: Նրանք ևս տեղափոխվել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, այս պահին գանգատներ չունեն: Նրանց ընտանիքները մեկուսացված են, պարզվում է՝ այլ մեկուսացման կարիք ունեցող անձինք կան, թե ոչ»,- ասաց նա՝ նշելով, թե նրանք իրենց լավ են զգում: Հիշեցնենք, որ ՀՀ-ում այս պահի դրությամբ հաստատվել է ընդհանուր 8 դեպք, իսկ 88 անձ մեկուսացված է։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ բոլոր ուսհաստատություններում դասերը կհետաձգվեն մինչև մարտի 23-ը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր