00:00:00

Կոտայքի մարզպետի եղբայրը ոստիկանությանը «մուսռնոց» է անվանել

15:11, 13 մարտ 2020

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը՝ Ռուբեն Պետրոսյանը, ոստիկանությանը համարում է «Սերժի մուսռնոց»։ Գրում է «Հրապարակ»-ը: «Ոստիկանություն մի ասա Սեռժի մուսռնոց ասա...Ահա թե ինչ է նշանակում «համակարգը դիմադրում է», ոստիկանը մերը չէ, ժող ջան… »,- գրել է մարզպետի եղբայրը՝ անդրադառնալով «Հեղափոխության պահապաններ» խմբավորման անդամների գործողությունների վերաբերյալ ոստիկանությունում նյութեր նախապատրաստելու վերաբերյալ լուրին: Ավելի ուշ Պետրոսյանը պարզաբանում է ներկայացրել., որտեղ նշել է. «Հարգելի ընկերներ։ Ի պատասխան որոշ մանիպուլատիվ շահարկումների` կապված նախկին ստատուսներիս հետ, հարկ եմ համարում ընդգծել հետևյալը. Գրառումս կապված է ՀՀ վարչապետին անպատիժ հայհոյողներին անտեսելու ու բարոյախրատական աշխատանք տարած տղաների նկատմամբ հետապնդում իրականացնելու` մեր ոստիկանության գործելաոճի հետ։ Բնավ նկատի չունեմ ՀՀ Ոստիկանության բարեխիղճ և պետականամետ ծառայողներին, բայց փաստենք, որ անբարեխիղճ և նախկին դատապարտելի գործելաոճը դեռևս արմատախիլ չի արված մեր Ոստիկանության համակարգից։ Հույս ունեմ` ամենակարճ ժամկետներում կառավարությանը կհաջողվի խորքային բարեփոխումներ անել Ոստիկանության համակարգում և արմատախիլ անել հին բարքերն ու հակապետական գործունեության դրսևորումը ոստիկանների կողմից»,-նշել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր