00:00:00

«Քաղաքացինե՞րն են մեղավոր, որ այս ընթացքում հազարավոր բուկլետներ եք ձեռքից ձեռք բաժանել երկրի տարբեր բնակավայրերում… ժողովրդի գրպանը պրոբլեմները չգցեք»

15:08, 13 մարտ 2020

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաղաքացինե՞րն են մեղավոր, որ ախտահարված երկրներից ժամանած մարդկանց ժամանակին կարանտին չարեցիք ու ուղարկեցիք տներով: Քաղաքացինե՞րն են մեղավոր, որ ուսումնական հաստատությունները երկար փակելու փոխարեն մի շաբաթով փակեցիք ու հետո քարոզարշավի խաթր նորից բացեցիք: Քաղաքացինե՞րն են մեղավոր, որ աշխարհում լրջագույն միջոցներ են ձեռնարկվում վարակի դեմն առնելու համար, իսկ ձեր կառավարության անդմաները շարունակաբար թերագնահատում էին խնդրի լրջությունը: Քաղաքացինե՞րն են մեղավոր, որ այս ընթացքում հազարավոր բուկլետներ եք ձեռքից ձեռք բաժանել երկրի տարբեր բնակավայրերում: Քաղաքացինե՞րն են մեղավոր, որ փոխանակ ժամանակին դադար վերցնեիք, մարդկանց հավաքում էինք զանգվածային միջոցառումների քարոզարշավի համար ու հերթով ձեռք էիք սեղմում: Քաղաքացինե՞րն են մեղավոր, որ ձեր իբր ստույգ տեղեկություններ հաղորդելու համար հատուկ բացած կայքը երեկ օրվա կեսը չէր աշխատում: Քաղաքացիները մի բանում են մեղավոր, բայց հիմա դրա մասին խոսելու ժամանակը չէ: ժողովրդի գրպանը պրոբլեմները չգցեք: Լուծեք դրանք: Դուք եք իրավիճակի համար գլխավոր պատասխանատուն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր