00:00:00

Կորոնավիրուսի պատճառով դատավորների այսօր նշանակված ընդհանուր ժողովը հետաձգվում է

12:05, 13 մարտ 2020

Առողջապահական և կանխարգելիչ նկատառումներով, ինչպես նաև դատարաններից ստացված դիմումների հիման վրա որոշում է կայացվել այսօր կայանալիք ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի նիստը հետաձգել: Այս մասին տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը: Հիշեցնենք, որ Աջափնյակի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հրավիրված ժողովին նախատեսվում էր ընտրել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ: Թեկնածուներն են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորներ Սուրեն Անտոնյանը, Արտակ Բարսեղյանը, Գոռ Հակոբյանը, Ստեփան Միքայելյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր