00:00:00

«Հրապարակ». Սեյրան Սարոյանը չի մասնակցել «չարաբաստիկ» խնջույքին. Վարակվածը նրա հարսի քեռու աղջկա նշանածի ծնողն է

13:26, 13 մարտ 2020 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Էջմիածնում կորոնավիրուսով վարակված հիվանդը, պարզվում է, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանի հարսի քեռու աղջկա նշանածի ծնողն է։ Իսկ արարողությանը, ավելի ճիշտ՝ «խոսքկապին», մոտ 50 մարդ է ներկա եղել։ Տեղեկությունները, որ Սարոյանի որդիներն ու հարսն էլ են ներկա գտնվել միջոցառմանը, չեն համապատասխանում իրականությանը։ Բանն այն է, որ միջոցառումը տեղի է ունեցել մարտի 8-ին, իսկ Սարոյանը գերդաստանի հետ Երեւանի վրացական ռեստորաններից մեկում նշելիս է եղել կանանց տոնը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր