00:00:00

Երեւան Իրանի երկու քաղաքացի է եկե՞լ. ԱՆ չի հստակեցնում

23:28, 12 մարտ 2020

Irakanum.am-ի աղբյուրների փոխանցմամաբ մի քանի օր առաջ տաօրինակ դեպք է գրանցվել: Վերջին օրերին Իտալիայից Հայաստան ժամանող ինքնաթիռի չվերթներից մեկով ՀՀ քաղաքացիների հետ Երեւան են եկել նաեւ Իրանի Իսլամական հանրապետության երկու քաղաքացիներ: Irakanum.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նրանց մոտ կասկածվել է կորոնովիրուս: Առաջին թեստավորման ժամանակ կորոնովիրուսը հաստատվել է, իսկ երկրորդի ժամանակ հերքվել: Տեղեկությունների վերաբերյալ Irakanum.am-ը պարզաբանում խնդրեց Առողջապահության նախարարությունից: Կառույցի խոսնակը որեւէ հիմնավոր պատասխան չտվեց: «Այս պահին չեմ կարողանում ճշտել նման ինֆորմացիա, ֆիքսենք ուղղակի սա` 100% հաստատված ունենք 6 դեպք.,- ասաց նա: Հիշեցնենք, որ նախօրեին 3 քաղաքացի ախտորոշվել է կորոնավիրուսով, նրանց հետ սերտ շփում ունեցած 57 անձ մեկուսացվել է։ Այսպիսով Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 6-ի` երկուսի մոտ հաստատվել է այսօր, 88 անձ մեկուսացված է։ Վաղվանից կրկին փակվել են ուսումնական հաստատությունները: Նիկոլ Փաշինյանը դադարեցրել է քարոզարշավը եւ արձակուրդից վերադարձել է: Վաղն առավոտյան կառավարությունում քննարկում է սպասվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր