00:00:00

Էջմիածնում կորոնավիրուսով վարակվածը գործարարի կին է, ով Իտալիա էր գնացել որդու հարսանիքի շորը բերելու. ամբողջ ընտանիքը մեկուսացված է

23:04, 12 մարտ 2020

ArmDaily.am-ը գրում է․ Էջմիածնի Paradise ռեստորանում մարտի 8-ին տեղի ունեցած նշանադրության արարողության մասնակիցներից մեկը վարակված է եղել կորոնավիրուսով։ ArmDaily.am-ին մանրամասներ են հայտնի դարձել։ Մեր տեղեկություններով ռեստորանում տեղի է ունեցել Էջմիածնում հայտնի գործարարներից մեկի որդու նշանադրության արարողությունը։
Կորոնավիրուսով վարակվածը գործարարի կինն է, ով Իտալիայից վերադարձել է փետրվարի վերջին։ Նա Իտալիա էր գնացել հարսանեկան զգեստը բերելու համար։ Այժմ մեկուսացված են նշանդրեքի բոլոր մասնակիցները՝ այդ թվում կնոջ ընտանիքի անդամները։
Մենք փորձեցինք կապ հաստատել ռեստորանի հետ, սակայն չհաջողվեց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր