00:00:00

Թումո Երևանի շենքի 6-րդ հարկում շինարարական աշխատանքները դադարեցվել են. Թումո ՍՏԿ

22:27, 12 մարտ 2020

Այս առավոտ տեղեկացանք, որ Թումո Երևանի շենքի 6-րդ հարկում շինարարական աշխատանքներին մասնակցող անձի մոտ հայտաբերվել է արդեն հայտնի վիրուսը: Այս մասին ասված է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Ֆեյսբուքի էջում եւ ներկայացրել այդ մասին մի քանի փաստ. 1. Այդ անձը Թումոյի աշխատակից չէ: Նա պայմանագրով աշխատում է մեր վարձակալներից մեկի հետ: 2. Այդ անձը չի ունեցել մուտք դեպի Թումո Երևանի կրթական տարածք ու չի ունեցել շփում որևէ ուսանողի, աշխատակցի կամ վարձակալող ընկերությունների աշխատակիցների հետ: Այս պահին 6-րդ հարկում շինարարական աշխատանքները դադարեցվել են: Մենք հետևում ենք իրադարձություններին ու մաղթում ենք այդ մասնագետին շուտափույթ ապաքինում», նշված է հայտարարությունում, որի հեղինակները հիշեցրել են, որ ավելի վաղ ժամանակավորապես դադարեցվել էին դասերը Հայաստանի ու Արցախի բոլոր կենտրոններում մինչև ապրիլի 12-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր