00:00:00

Կրթական հաստատությունները վաղը չեն գործի. վարչապետ

20:57, 12 մարտ 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդհատում է արձակուրդը և վերադառնում աշխատանքի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին Ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերի միջոցով հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք կորոնավիրուսի ևս երկու հաստատված դեպք ունենք: Դրանք ոչ թե նոր դեպքեր են, այլ երեկ արձանագրված անձանց հետ կապված են: Հաստատված դեպքերը կապված են թոքաբորբ տանող կնոջ հետ՝ նրա ամուսինն ու որդին են: Նրանք երեքն էլ Էջմիածին քաղաքի բնակիչներ են :
Որոշեցի ընդհատել իմ արձակուրդը և վաղը կառավարությունում խորհրդակցություն հրավիրել իրավիճակը ամբողջությամբ գնահատելու համար: Վաղը կրթական հաստատությունները չեն աշխատի, ոչ դպրոցները, ոչ բուհերը, ոչ էլ նախակրթարանները»,- այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր