00:00:00

900 հազար դրամից ավելի ամրանների գողություն համայնքին պատկանող տարածքից

19:59, 12 մարտ 2020

Մարտի 10-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներ ստացան, որ Մեքենաշինարարների փողոցի համայնքային սեփականություն հանդիսացող տարածքից գողություն է կատարվում։ Արագ արձագանքման շնորհիվ ամրաններն ապամոնտաժած 24-ամյա երիտասարդը, որը Վանաձորի բնակիչ է, բռնվեց ու բերման ենթարկվեց։ Հետագա միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ բերման ենթարկվածը նույն տարածքից էլի է գողություններ արել․ նախնական տվյալներով՝ հինգ անգամ։ Բոլոր դեպքերում գողացել էր տարբեր չափի ամրաններ ու վաճառել։ Նախնական հաշվարկով՝ գողացած ամրանների վաճառքի ընդհանուր գումարը գերազանցում է 900 հազար դրամը։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքերի հանգամանքները պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ https://www.youtube.com/watch?v=WvFRw3L3mnU&feature=emb_title
`

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր