00:00:00

Էջմիածնի դպրոցներում բացակայություններն ավելացել են. Արմավիրում, սակայն, խուճապային տրամադրություններ չկան

19:49, 12 մարտ 2020

Արմավիրի մարզի պետական հաստատություններում բնականոն աշխատանքային պրոցես է, աշխատողների շրջանում խուճապային տրամադրություններ չկան։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասացին Արմավիրի մարզպետարանի մամուլի ծառայությունից։ Հիշեցնենք, որ երեկ Հայաստանում կորոնավիրուսի ևս 3 դեպք է հայտնաբերվել, որոնցից մեկը՝ Էջմիածնի բնակչի մոտ։ Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանն էլ մեզ տեղեկացրեց, որ մարզի դպրոցներում բացակայությունները 13 տոկոս են կազմում: Ի դեպ, նախորդ օրվա համեմատ՝ այս ցուցանիշը գրեթե կրկնակի է։ Իսկ Էջմիածին քաղաքում բացակայություններն ավելացել են՝ հասնելով 38 %-ի: Հարցին՝ քննարկվո՞ւմ է մարզի դպրոցներում դասերը դադարեցնելու տարբերակը, նա հստակ պատասխան չտվեց: Վստահեցրեց, սակայն, որ մարզպետը տեղյակ է իրավիճակից, դպրոցներում կատարվել են ախտահանման աշխատանքներ։ Հիշեցնենք, որ մարտի 11-ին Հայաստանում կորոնավիրուսով վարակման ևս 3 նոր դեպք է գրանցվել: Վարակվածներից մեկը Էջմիածին քաղաքի բնակիչ է, որը մարտի 8-ին մասնակցել է նշանադրության արարողության: Նրա հետ շփում ունեցած անձինք մեկուսացվել են:  factor.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր