00:00:00

Խանութներից գողություններ էր արել ու բռնվել. ոստիկանության բացահայտումը

19:31, 12 մարտ 2020

Մարտի 5-ին, ժամը 14.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամեր առաջ Սվաճյան փողոցի շինանյութի խանութից գողություն է կատարվել: Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում քրեական հետախույզները նույն օրը Տիչինայի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մալաթիայի բաժին բերման ենթարկեցին Ներքին Շենգավիթի 55-ամյա մի բնակչի: Նա տվել է խոստովանական բացատրություն: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ կասկածվողը հունվարի 15-ից 30-ը Անդրանիկի փողոցի շինանյութի երկու խանութներից, օգտվելով վաճառողների անուշադրությունից, պարբերաբար արհեստագործական ու շինարարական ապրանքներ է գողացել: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր