00:00:00

Կորոնավիրուսի պատճառով Թումո կենտրոնները Հայաստանում եւ Արցախում մինչեւ ապրիլի 12-ը փակ կլինեն

17:23, 12 մարտ 2020

Հայաստանի եւ Արցախի բոլոր Թումո կենտրոնները մինչեւ ապրիլի 12-ը ներառյալ փակ են լինելու։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել Թումո զարգացման կենտրոնը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Թումոցինե՛ր եւ ծնողնե՛ր, Հայաստանի եւ Արցախի բոլոր Թումո կենտրոնները մինչեւ ապրիլի 12-ը ներառյալ փակ են: Թումո կենտրոններում շուրջ 20 հազար պատանի է սովորում ու, հաշվի առնելով այդ բարձր ակտիվությունը, մենք, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշեցինք ժամանակավորապես դադարեցնել դասերը, որպեսզի նվազեցնենք բոլոր ռիսկերն ու հնարավորություն տանք թումոցիներին շարունակել իրենց առողջ եւ բնականոն առօրյան: Նորից կկարոտենք ձեզ ու անհամբեր կսպասենք հանդիպմանը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր