00:00:00

Մեզ համար չի կարող լինել որեւէ քաղաքական նպատակ ավելի բարձր, քան ՀՀ քաղաքացիների առողջությունը. Փաշինյան

16:24, 12 մարտ 2020

Եկեք պայմանավորվենք, որ կորոնավիրուսի հետ կապված ինֆորմացիայի աղբյուրը կառավարությունն է, քանի դեռ կառավարությունը չի ասել, որ այդպես է, ոչ մի ուրիշ լուրի մի հավատացեք: Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, Վայորց Ձորի Զառիթափ համայնքում քարոզարշավի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հիմա մենք կորոնավիրուսի առումով ամենավատ վիճակում գտնվող երկրներից չենք: Նաեւ հարցնում են՝ քարոզարշավը շարունակվելու է, թե ոչ: Մեզ համար չի կարող լինել որեւէ քաղաքական նպատակ ավելի բարձր, քան ՀՀ քաղաքացիների առողջությունը եւ անվտանգությունը: Եթե մենք զգանք, որ ինչ-որ բան այն չէ, չենք թողնի որ ուրիշ մեկը մեզնից առաջ որեւէ որոշում կայացնի, մենք այդ մասին կիրազեկենք»,-ասաց Փաշինյանը: Նա հավելեց, որ լավ նորությունն այն է, որ մինչեւ հիմա եղած վիճակագրությամբ երեխաները որեւէ լուրջ ազդեցություն չեն կրում այդ վիրուսից: Վարչապետը կրկին նշեց, որ պետք է վստահել միայն կառավարության ներկայացրած տեղեկատվությանը. «Որովհետեւ գիտեք, մեկ էլ կսկսեն լեգենդներ հնարել, հեքիաթներ հնարել, արդեն հնարում են»: Փաշինյանը կոչ արեց բնակիչներին հետեւել Առողջապահության նախարարության հրապարակած պլակատում նշված խորհուրդներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր